Ավարտին են մոտենում Ախալքալաքի շրջանի Մրատունի գյուղի կամրջի վերակառուցման աշխատանքները, որի համար տեղական բյուջեից 708 925 լարի է հատկացվել։ Շինարարները վստահեցնում են՝ աշխատանքներն ավարտին կհասցվեն նոյեմբեր ամսին։
Կամրջի շինարարությունն իրականացնում է «Ճանապարհաշինարարական վարչություն N2» ընկերությունը։
Մարտունեցիները գոհ են, որ այսքան տարի անց վերջապես վթարային կամրջի փոխարեն նորակառույց կունենան։
«Հիանալի աշխատանք են անում, մենք գոհ ենք, այսքան կարճ ժամանակահատվածում այսպիսի ժամանակակից կամուրջ կառուցեցին։ Ամենակարևորն այն է, որ պահպանվում է տեխնիկական անվտանգությունը։ Հինն ամբողջությամբ քանդվել, իսկ նորը շատ ամուր է, երկաթբետոնյա հիմքով։ Ինքս որպես գյուղի բնակիչ գոհ եմ», — ասաց Մարտունի գյուղի բնակիչ Վալոդյա Իրիցյանը։
«Հիմա ամեն ինչ լավ է, աշխատանքներն ընթացքի մեջ են։ Մեր գյուղն այս կամրջի կարիքը շատ էր զգում, հինն անանցանելի էր», — ասաց Խրիմյան Ալբերտը։
Շինարարության ընթացքում գետի հոքսը սկզբից փակել են մի կողմից, հիմքը լցրել, աշխատանքները ավարտել, այնուհետր մյուս կողմը փակել։
Ինչպես տեղեկացանք «Ճանապարհաշինարարական վարչություն N2» ՍՊԸ-ի տնօրեն Ավթանդիլ Կաճկաճաշվիլիից աշխատանքները մոտենում են ավարտին, և մինչև նոյեմբերի 20-ը։
Մինչև նոր կամրջի կառուցումն ավարտին հասցվի, գյուղացիներն այլընտրանքային ճանապարհով են գյուղ հասնում։
Նախագծի համաձայն՝ նոր կամուրջը հնից մի փոքր բարձր կլինի, լայնությունը կլինի 3 մ 10 սմ է, իսկ երկարությունը՝ 76 մ: Ձախից 1 մ լայնությամբ հետիոտնային ճանապարհ կլինի։ Կամուրջը նաև գիշերային լուսավորություն կունենա:
Մարտունի գյուղի կամուրջը 2016 թվականից վթարային վիճակում է: Բնակիչները բազմիցս բողոքել են, և խնդրել տեղական իշխանություններին վերականգնել կամուրջը, քանի որ այն գյուղացիների միակ ճանապարհն է։ Վերջին անգամ կամուրջը վերանորոգվել է 2009 թվականին, բայց ոչ ամբողջությամբ։