նորություններ 3 Հոկտեմբերի, 2023 • Անօթևան շներին բռնելու գործընթացն այս տարի ավարտվել է

Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել այս տարվա անօթևան շներին բռնելու վերջին գործողությունը։ Մրցույթում շահած և այս հարցով զբաղվող ընկերությունը վնասազերծել է պայմանագրով նախատեսված 140 շուն։

Ինչպես Jnews-ի հետ զրույցում ասաց Ախալքալաքի քաղաքապետարանի Էկոլոգիական ծառայության բնապահպանական վարչության պետ Ռամազ Խուցիշվիլին, ինքը գոհ է կատարված աշխատանքից։ Սակայն երեկ՝ հոկտեմբերի 1-ին, այն բանից հետո, երբ շուն բռնող ընկերությունն ավարտեց իր աշխատանքները, Ախալքալաքում կրկին շան հարձակում է գրանցվել անձի վրա։ Սրան Ռամազ Խուցիշվիլին պատասխանեց, որ դրանք «ընկերության խնդիրներն են, այլ ոչ թե իր»։

Վերջին անգամ շներին բռնել են սեպտեմբերի 27-ին՝ 13 շուն է բռնվել։ Ընդհանուր առմամբ բռնել են
140 շուն, ստերջացրել դրանց և վերադարձրել մունիցիպալիտետ։

Նշենք, որ անօթևան շների խնդիրն Ախալքալաքում վաղուց արդիական է։ Անտուն շներին բռնելու մրցույթը մունիցիպալիտետը հայտարարել է 22 033 լարիի չափով, այն շահել է «Կենդանիների պոպուլյացիայի կառավարման կենտրոնը»։ Մրցույթի համաձայն՝ մինչև 2023 թվականի սեպտեմբերը ներառյալ պետք է բռնվեր և ստերջացվեր 140 շուն։

Բացի այդ, 2023 թվականի հուլիսի 13-ին մի քանի հասարակական կազմակերպություններ նամակով դիմել են Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլո, որում առաջարկել են համատեղ աշխատել տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ գտնելու արդյունավետ ուղիներ՝ լուծելու անօթևան շների հետ կապված խնդիրները: Արդյունքում Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոն նամակով տեղեկացրել է հասարակական կազմակերպություններին, որ սակրեբուլոն դիմել է նահանգապետարան՝ անօթևան շների խնդիրը լուծելու հարցով, և որ այնտեղից ստացել է դրական պատասխան։

Վերատպման կանոն