Վրաստանում ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունը սկսել է էլեկտրոնային եղանակով տեղեկանքներ տրամադրել։ Այսւոհետ Էլեկտրոնային ձևաչափով կարող եք ստանալ հետևյալ տեղեկանքները՝ դատվածության մասին, իրավունքից զրկելու մասին ծանուցում, սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործության համար դատվածության մասին ծանուցում, օրինականացում և ապոստիլի մասին, անհետ կորածների մասին, վարորդական վկայական տալու և այլնի մասին։
Գործակալության բջջային հավելվածում (service agency) և/կամ կայքում (my.sa.gov.ge) գրանցված անձինք կարող են լրացնել վկայական ստանալու հայտը և ստանալ պատրաստված փաստաթուղթը էլեկտրոնային եղանակով` առանց սպասարկման գործակալություն ներկայանալու։
Չգրանցված անձինք տեղեկանք ստալու համար պետք է ներկայանան սպասարկման գործակալություն։
Հարկ է նշել, որ մինչ այս յուրաքանչյուր տեսակի տեղեկանք ստանալու համար անձը պետք է հասներ սպասարկման գործակալություն, իսկ հիմա եթե քաղաքացին գրանցվում է գործակալության կայքում, ապա հեշտությամբ կկարողանա ստանալ իրեն անհրաժեշտ տեղեկանքը։
Դրա հետ մեկտեղ հարկ է նշել, որ ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունը սկսել է երկու նոր տեսակի տեղեկանքների տրամադրումը։
1․ Բեկանված և կարճված դատվածության մասին տեղեկանք, որն արտացոլում է տվյալներ սուբյեկտի բեկանված և կարճված դատվածության և պատժից (պատժից) ազատելու մասին։
1․ Ծանուցում՝ տրանսպորտային միջոցի Վրաստանի սահմանը հատելու մասին, որն արտացոլում է տրանսպորտային միջոցի Վրաստանի պետական սահմանը հատելու մասին տեղեկատվությունը։

![[Փոդքաստ] «Պարզապես բարդի մասին». Վեկտոր-Եվրոպա](https://jnews.ge/wp-content/uploads/glavn-3.jpg)

