նորություններ 25 Սեպտեմբերի, 2023 • Ընդունվում են ֆուտբոլի մունիցիպալ առաջնության մասնակցության հայտերը

Ախալքալաքի մունիցիպալիտետում տեղի կունենա ֆուտբոլի առաջնություն: Այս մասին ասվում է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում։ Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 1-ը։

Առաջնությունը կազմակերպում է Ախալքալաքի քաղաքապետարանի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ծառայությունը։

Մասնակցության համար հրավիրված են թիմեր և՛ քաղաքից, և՛ մունիցիպալիտետի գյուղերից։ Մասնակցության համար պետք է հայտ ներկայացնել քաղաքապետարան՝ Սպորտի և երիտասարդության ծառայություն, 32 սենյակ, սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 1-ը։

Վերատպման կանոն