Ներքին գործերի նախարարության փորձաքրեական վարչության թմրամիջոցների վերահսկման ծառայության 2023 թվականի II եռամսյակի տվյալներով, (ապրիլ-հունիս) թմրանյութի օգտագործման ամենաշատ դեպքեր գրանցվել են Թբիլիսիում, իսկ ամենաքիչը՝ Սամցխե-Ջավախեթիում։
Ընդհանուր կատարվել է 1 339 թեստավորում։
Թեստավորված անձանց քանակը ներկայացնում ենք ստորև, ըստ տարածաշրջանների՝
- Թբիլիսի՝ 629
- Իմերեթի՝ 120
- Աջարիա՝ 112
- Կախեթի՝ 139
- Գուրիա՝ 92
- Սմեգրելո՝ 93
- Սամցխե-Ջավախեթի՝ 12
- Քվեմո Քարթլի՝ 57
- Շիդա Քարթլիում՝ 85
Ըստ վերոնշյալ թվերի ամենաշատ թեստավորում կատարվել է Թբիլիսիում, իսկ ամենաքիչը՝ Սամցխե-Ջավախեթիում։
Սամցխե-Ջավախեթիում մինչև 18 տարեկան անձանց մոտ թեստավորում չի անցկացվել, 18-24 տարեկանների խմբում անցկացվել է 5 անձի մոտ։ 25-44 տարեկանների խմբում անցկացվել 5 թեստավորում, 45-60 տարեկանների խմբում անցկացվել է երկու թեստ։ 60-ից բարձր անձանց շրջանում չի անցկացվել թեստավորում։
Կատարված թեստերից դրական պատասխան է եկել 968 անձի մոտ։
- Թբիլիսի՝ 514
- Իմերեթի՝ 53
- Աջարիա՝ 60
- Կախեթի՝ 109
- Գուրիա՝ 61
- Սմեգրելո՝ 72
- Սամցխե-Ջավախեթի՝ 10
- Քվեմո Քարթլի՝ 47
- Շիդա Քարթլիում՝ 42
Սամցխե-Ջավախեթիում 18-24 տարիքային խմբում դրական պատասխան է եկել երեք թեստի։ 25-44 տարեկանների շրջանում անցկացված 5 թեստավորումից 4-ը դրական է եկել, իսկ 45-60 տարիքային խմբում հայտնաբերվել է երկու դրական դեպք։