Վրաստանի կառավարության որոշմամբ՝ հոկտեմբերի 27-ը նշվում է որպես Ուսուցչի ազգային օր։ Այս մասին որոշումն ընդունվել է Վրաստանի կառավարության այսօրվա նիստում։
Ինչպես նշվում է կառավարության հաղորդագրության մեջ, նոր նախաձեռնության համաձայն՝ ուսուցչի դերը հասարակության մեջ ընդգծելու, նրանց գնահատելու և ուսուցչի մասնագիտության կարևորությունը բարձրացնելու նպատակով։ Ամեն տարի հոկտեմբերի 27-ին՝ վրաց ուսուցիչ, Վրաստանում գիտական մանկավարժության հիմնադիր, հրապարակախոս, մանկագիր և հասարակական գործիչ Յակոբ Գոգեբաշվիլիի ծննդյան օրը կնշվի որպես ուսուցչի տոնը:
«Այս օրը ամեն տարի հասարակության և կրթական համակարգի զարգացման գործում ունեցած առանձնահատուկ ավանդի համար վաստակաշատ ուսուցիչները կպարգևատրվեն հատուկ կրծքանշանով և 10000 լարիի դրամական պարգեւով», – նշվում է կառավարության տարածած հաղորդագրության մեջ։

![[Փոդքաստ] «Պարզապես բարդի մասին». Վեկտոր-Եվրոպա](https://jnews.ge/wp-content/uploads/glavn-3.jpg)

