Որակյալ կրթության հասանելիությունը և պետական լեզվի իմացությունը կարևոր պայմաններ են, որոնք պայմանավորում են էթնիկ փոքրամասնությունների ներգրավվածությունը հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներում։ Այդ ծրագրերից ամենաարդյունավետը դեռևս մնում է «1+4» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ դիմորդներին քննություն հանձնել իրենց ցանկալի լեզվով:
Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով նախարարությունը Jnews-ին տրամադրել է հետևյալ վիճակագրությունը․
Միասնական ազգային քննությունների ընդհանուր ունակությունների թեստերի հիման վրա Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում «1+4» ծրագրով ընդունվել է՝
- 2010 թվականին՝ 247 ուսանող
- 2011 թվականին՝ 430 ուսանող
- 2012 թվականին՝ 589 ուսանող
- 2013 թվականին՝ 890 ուսանող
- 2014 թվականին՝ 673 ուսանող
- 2015 թվականին՝ 741 ուսանող
- 2016 թվականին՝ 960 ուսանող
- 2017 թվականին՝ 1047 ուսանող
- 2018 թվականին՝ 1231 ուսանող
- 2019 թվականին՝ 1335 ուսանող
- 2020 թվականին՝ 1191 ուսանող
- 2021 թվականին՝ 1332 ուսանող
- 2022 թվականին՝ 1386 ուսանող
- 2023 թվականի տվյալները դեռևս հասանելի չեն:
Հիշեցնենք, որ «1+4» ծրագիրը մեկնարկել է 2010-2011 ուսումնական տարում:
Տարեց տարի աճող վիճակագրական տվյալները ցույց են տալիս ծրագրի արդյունավետությունը և դիմորդների հետաքրքրությունն այս ծրագրի նկատմամբ: Տեղեկության համար նշենք, որ առաջին տարում ուսանողները սովորում են վրացերեն, ապա ուսումնական տարվա ավարտին 60 կրեդիտի կուտակման դեպքում (ինչը նշանակում է կուրսի բարեհաջող ավարտ) ուսանողները հնարավորություն են ստանում շարունակելու կրթությունն իրենց նախընտրած ֆակուլտետում՝ առանց որևէ քննություն հանձնելու:
Վիճակագրական տվյալներից ելնելով կարող ենք փաստել, որ ծրագրի դիմորդների թիվն աճել է գրեթե 6 անգամ: