Jnews-ը հայտարարում է թափուր աշխատատեղ վրացական բաժնի խմբագրի պաշտոնի համար։
Թեկնածուներին ներկայացվող պահանջները.
- Բարձրագույն կրթություն հումանիտար թեքումով (վրացերեն)
- Հայերենի կամ ռուսերենի լիարժեք իմացությունը հասկանալու մակարդակում (բանավոր և գրավոր)
- Ֆիզիկապես լինի Ախալքալաքում
- Քաղաքական չեզոք հայացքներ և մտածողություն ունենա
- Աշխատավարձը կախված է աշխատողի աշխատանքային ծանրաբեռնվածության աստիճանից։
Աշխատանքային ժամերը ճկուն են և չկանոնակարգված։
Դիմորդները մինչև սեպտեմբերի 6-ը կարող են ուղարկել իրենց CV-ն, մոտիվացիոն նամակը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը՝ jnews.ge@gmail.com էլեկտրոնային հասցեով:
Դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի, որից հետո լավագույն թեկնածուները կանցնեն 2 շաբաթ աշխատանքային փորձաշրջան, որի արդյունքում կընտրվի լավագույն թեկնածուն։