Օնիի մունիցիպալիտետում աղետի գոտում որոնողական աշխատանքները շարունակվում են։ Փրկարարները աղետի էպիկենտրոնից 55 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերել են եւս մեկ դի։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի ՆԳՆ-ն։
Գերատեսչության տվյալներով՝ աշխատանքներն իրականացվում են Ռիոնի և Չանչախա գետերի հունում, ինչպես նաև դրա վրա գտնվող կղզու հատվածներում, որտեղ մոբիլիզացված են ինչպես ծանր տեխնիկա, այնպես էլ լողացող մեքենաներ, կենդանի ուժ և շների փորձագետների խումբ։
Առայժմ փրկարարները աղետի գոտում հայտնաբերել են 28 դի, իսկ հինգ մարդու որոնողական աշխատանքներ են տարվում։

![[Փոդքաստ] «Պարզապես բարդի մասին». Վեկտոր-Եվրոպա](https://jnews.ge/wp-content/uploads/glavn-3.jpg)

