Ախալքալաքի մունիցիպալիտետի հինգ հանրային դպրոցներում հայտարարվել են բժշկի թափուր աշխատատեղեր, ինչպես նաև Կոթելիա գյուղի դպրոցում չորս առարկաների ուսուցիչների թափուր աշխատատեղեր:
teacherjobs.ge կայքում հայտարարվել է Ախալքալաքի մունիցիպալիտետի հետևյալ չորս գյուղի հանրային դպրոցներում բժշկի թափուր հաստիքներ։
- Օլավերդ
- Բարալեթ գյուղի թիվ 1 դպրոց
- Գոման
- Կարտիկամ
- Արագվա
Նշված հաստիքների համար հայտերի ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 7-ից 9-ը։
Կոթելիա գյուղի Թամազ Մելիքիձեի անվան դպրոցին անհրաժեշտ են հետևյալ մասնագետները.
- երաժշտության ուսուցիչ I, II, III, IV, V, VI, VII, VIII, IX դասարաններում
- մաթեմատիկայի ուսուցիչ VIII, IX, XI, XII դասարաններում
- ֆիզիկայի ուսուցիչ VII, VIII, IX, X, XI-ում
- Ֆիզկուլտուրայի և սպորտի ուսուցիչ I, II, III, IV, V, VI, VII, VIII, IX, X, XI, XII դասարաններում:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սեպտեմբերի 1-ը։