նորություններ 28 Հունիսի, 2023 • Թբիլիսիում «Ֆորմուլա» ՀԸ-ի համահիմնադիրը հարձակման է ենթարկվել. ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել

Թբիլիսիում անհայտ անձը հարձակվել է «Ֆորմուլա» հեռուստաընկերության համահիմնադիր, հեռուստահաղորդավար Միշա Մշվիլդաձեի վրա, — փոխանցում է «Ֆորմուլա»-ն:

Ըստ Մշվիլդաձեի՝ անհայտ անձը հարձակվել է «Քարֆուր» սուպերմարկետի մոտ:

«Ականջակալներ էի կրում, նույնիսկ չէի լսել, որ նա ինձ ինչ-որ բան է ասում։ Երկու հոգի կանգնած էին մուտքի մոտ, նրանցից մեկն ինձ քաշեց դեպի իրեն ու հենց մուտքի մոտ բռունցքով հարվածեց դեմքիս, այնուհետև մեջքիս:

Գիտեմ, որ մուտքի մոտ տեսախցիկ կա: Սուպերմարկետի ներսում էլ տեսախցիկներ կլինեն… երբ նկատեցին, որ անվտանգության աշխատակիցը մոտենում է, փախուստի դիմեցի…»,- ասել է Մշվիլդաձեն:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել։ ՆԳՆ-ից հայտնել են, որ հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 126 հոդվածի հատկանիշներով։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝