Հասարակություն
ՎրաստանՎրաստանում ուժի մեջ են մտնում վանդալիզմի և ենթակառուցվածքներին վնաս պատճառելու համար նախատեսված տուգանքները
30.05.2023
Views: 427 |
Author:
Agunik Ayvazyan
Այսօր Վրաստանում ուժի մեջ են մտնում վանդալիզմի համար վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությունները։
- մարզադաշտերի, ճանապարհների, զբոսայգիների, հրապարակների և ստորգետնյա անցումների ենթակառուցվածքների/սարքավորումների վնասումը կամ ոչնչացումը` 300 լարի տուգանք,
- անապարհային նշանների, լուսացույցների, տեսախցիկների, ինչպես նաև դրանում գտնվող հասարակական տրանսպորտի կամ սարքավորումների վնասումը կամ ոչնչացումը` 300 լարի,
- կրկնվող խախտում՝ 500 լարի տուգանք կամ վարչական կալանք՝ մինչև 5 օր ժամկետով։
Մինչև փոփոխությունների ընդունումը վանդալիզմի համար պատասխանատվություն էր նախատեսվում միայն այն դեպքում, եթե վնասված իրի արժեքը գերազանցում էր 150 լարին։