Հասարակություն 11 Մայիսի, 2023 • Վրաստանի բարձր լեռնային շրջաններում սպասվում է վատ եղանակ

Մայիսի 12-ի օրվա վերջից մինչև մայիսի 14-ը Վրաստանի շրջանների մեծ մասում սպասվում են անձրև և ամպրոպ, — հայտնում է շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:

Լեռնային որոշ շրջաններում սպասվում է թաց ձյուն` տեղ-տեղ առատ, հնարավոր է՝ կարկուտ։

Գործակալության փոխանցմամբ՝ մայիսի 13-ի օրվա վերջից մինչև մայիսի 14-ը կփչի արևմտյան ուժեղ քամի, ծովի վրա հնարավոր է 3-4 բալ փոթորիկ։

Հորդառատ անձրևները կարող են առաջացնել Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացում, փոքր գետերի հեղեղումներ, երկրի լեռնային շրջաններում սողանքային գործընթացների սկիզբ ու ակտիվացում, լեռնային շրջաններում՝ ձնահոսքի ձևավորում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝