
2023 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում ընտանեկան բռնության զոհ է դարձել 1 763 կին, հայտնում է ՆԳՆ-ն։
Նրանց թվում են մինչև 13 տարեկան՝ 38 և 14-ից 17 տարեկան՝ 48 աղջիկներ։ Ամենից հաճախ ընտանեկան բռնության զոհ են դառնում 25-ից 44 տարեկան կանայք՝ երեք ամսում 992 դեպք է գրանցվել:
Վրաստանում ընտանեկան բռնության միակ զոհերը միայն կանայք չեն: Տարեսկզբից առաջին երեք ամսում ընտանեկան բռնության զոհ է դարձել 375 տղամարդ։ Նրանցից 24-ը՝ մինչև 13 տարեկան երեխաներ են, իսկ 12-ը՝ 14-ից 17 տարեկան պատանիներ։
Ընտանեկան բռնության հակառեկորդը՝
Ամենաշատ դեպքերը գրանցվել են Թբիլիսիում՝ 1128, շրջաններից՝ Քվեմո Քարթլիում՝ 277 և Կախեթում՝ 205: Բայց ֆիզիկական բռնության դեպքերի քանակով Իմերեթին Թբիլիսիից անմիջապես հետո է՝ 190 և 102:
Ամենաքիչը՝ 5 դեպք գրանցվել է Ռաչա Լեչխումում։ Աջարիայում գրանցվել է 184 դեպք, որից 70-ը՝ ֆիզիկական բռնություն։
Հունվարից ներառյալ մարտ՝ 2 300 խափանման միջոց է կիրառվել: