
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հաշվարկել է երկրում գրանցված տեսատուգանքների քանակը: 2022-2023 թվականին երկրում գրանցվել է 3 070 616 տուգանք, որից 70 033-ը՝ Սամցխե-Ջավախքում։
Ախալքալաքի մունիցիպալիտետում ընդհանուր գրանցվել է 7 470 տեսատուգանք, որից 6 042-ը՝ տեխզննում չանցնելու համար, իսկ 1 428-ը՝ արագությունը գերազանցելու:
Նինոծմինդայում տուգանքները գրանցվել են միայն 118-րդ հոդվածով։ Տուգանքների ընդհանուր քանակը կազմում է 3 355։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» 118-րդ հոդվածը նշանակում է սահմանված կարգով պարբերաբար տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոցի վարում, իսկ 125-րդ հոդվածը նշանակում է տրանսպորտային միջոցի վարորդի կողմից սահմանված արագության գերազանցում 15 կմ/ժ-ից ավելի արագությամբ։
Պարզելու համար, թե ինչ պատճառներով վարորդները տեխզննում չեն անցնում, փորձեցինք ճշտել հենց իրենցից:
«Իմ մեքենան ընդհանրապես խնդիր չուներ, բայց տեխզննման ժամանակ բացահայտվեց, որ մեքենայի կատալիզատորները հանած են, այդպես էլ չանցա տեխզննում», — ասում է վարորդներից մեկը։
Հիմնականում տեխզննում չանցած մեքենանաերի վարորդները փորձում են շրջանցել տեսախցիկները, խուսափելով երթևեկել կենտրոնական փողոցներով, որտեղ հիմնակում տեղադրված են տեսախցիկները:
«Հիմնականում վարորդներիս համար շատ կարևոր է ճանապարհի հարցը: Ճանապարհները քարուքանդ վիճակում են, բայց ուզում են, որ մեքենաները խնդիր չունենան: Պետք է ասեմ, որ մարդիկ հիմնականում անցնում են տեխզննում: Առաջ շատ խիստ էին, չնայած հիմա էլ խիստ են, բայց կան բաներ, որոնց ուշադրություն չեն դարձնում: Ամենակարևորը հիմա CO-ն է, իմ մեքենայի վրա ևս կան մանր-մուր անսարքություններ», — ասում է վարորդ Լևոնը։
Նշենք, որ վերոնշյալ տվյալները հաշվարկվել են 2022-2023 թվականի մինչև մարտի 15-ը ներառյալ։
Ձեզ ենք ներկայացնում նաև տեսատուգանքների քանակն ըստ տարածաշրջանների՝