Հասարակություն 28 Ապրիլի, 2023 • Սերժանտին կախված են գտել ՊՆ օբյեկտներից մեկում

Վրաստանի պաշտպանության բանակի սերժանտ Մամուկա Մելաձեին երեկ երեկոյան կախված են գտել ՊՆ օբյեկտներից մեկում։

Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը կարճ հաղորդագրության մեջ որպես ինքնասպանության հավանական պատճառ նշվում է ընտանեկան կոնֆլիկտը։

Նշենք, որ Մամուկա Մելաձեն մասնակցել է Աֆղանստանում Վրաստանի պաշտպանության ուժերի միջազգային առաքելությանը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝