Հասարակություն 20 Ապրիլի, 2023 • Վարևան-Ալաստան-Կոկիո ճանապարհի դժվարանցանելի 5 կիլոմետրը

Վարևան գյուղից մինչև Կոկիո 5 կմ-ոց ճանապարհահատվածը փորձություն է վարորդների համար, ովքեր չգիտեն ինչպես խուսափել մի փոսից և չընկնել մյուս փոսը։ Այս հատվածի վերականգնման համար տեղական իշխանությունները դեռ միջոցներ չունեն։

Ախալքալաքից Վարևան գյուղ ասֆալտապատ ճանապարհին ընտելանալով՝ վարորդները Ալաստան տանող ճանապարհին սկսում են նյարդայնանալ։ «Քաղաքակրթության վերջն է»,- ասում է տաքսու վարորդը, հենց որ Վարևան գյուղում ասֆալտապատ ճանապարհին փոխարինում է խորդուբորդ ճանապարհը։ Տաքսու վարորդները դժկամությամբ են գնում այս գյուղեր, հատկապես հորդառատ տեղումների ժամանակ, երբ խորը փոսերը լցվում են անձրևաջրերով, ու պարզ չէ, թե այս «լճերում» ու «ծովակներում» ինչ «անակնկալ» է սպասվում մեքենային։ Այս գյուղերի բնակիչների համար, ովքեր ի ժամանակի ընթացքում հոգնել են ծանր պայմաններից, թողնում են իրենց տները և տեղափոխվում ոչ թե քաղաք, այլ՝ այլ երկրներ: Նորմալ ճանապարհների բացակայությունը գաղթի և հուսահատության հիմնական պատճառներից մեկն է։

Չնայած այն հանգամանքին, որ Ջավախքի ամենագեղեցիկ վայրերից՝ Թեթրոբին, Ճոբարեթը, գտնվում են հենց այս վայրերում, առանձնակի ցանկություն այդպես էլ չառաջացավ այս ամենագեղեցիկ վայրերը էլ ավելի գրավիչ ու մատչելի դարձնելու համար։ Շուտով շահագործման կհանձնվեն Թեթրոբիով անցնող զբոսաշրջային երթուղիները և փայտե քոթեջները, որոնք գտնվում են այս գյուղերի անտառներում։ Նրանք չեն էլ մտածել այն մասին, որ այս գյուղերում հնարավոր է կազմակերպել հյուրատներ, զբոսաշրջիկների համար սննդի կետեր և այլ ծառայություններ, որոնք անհրաժեշտ են և կարող են եկամտի աղբյուր դառնալ տեղացիների համար։ Բայց հույս ունեն, որ գոնե զբոսաշրջության զարգացման շահերից ելնելով այս վայրերում նորմալ ճանապարհ կհայտնվի։ Նշենք, որ ձմռանը այս հատվածը միշտ ծածկված է ձյունով և մաքրման կարիք ունի:

Տեղական իշխանությունները պնդում են, որ այս տարի ճանապարհի այս հատվածի ո՛չ վերականգնման նախագիծ կա, ո՛չ էլ ֆինանսավորում:

«Ես էլ եմ եղել այնտեղ, այո՛, ճանապարհն ահավոր է: Թեև, ցավոք սրտի, նման սարսափելի վիճակում գտնվող ճանապարհներ մենք շատ ունենք։ Մենք գյուղի զարգացման ծրագրով այցելել ենք այս գյուղերը և հանդիպել բնակիչների հետ։ Անցյալ տարի ասֆալտապատել ենք մինչև Վարևան գյուղ, և Վարևանով ծրագիրն ավարտվել է։ Այժմ մենք հայտարարել ենք նախագծերի մշակման նոր մրցույթ: Առաջին փուլում, երբ մրցույթը շահեն, կունենանք ընդհանուր նախագիծ՝ Վարևան գյուղից սկսած մինչև Կոկիո, իսկ մնացածն արդեն առկա ֆինանսներից ելնելով: Ես չեմ կարող ասել՝ այս տարի մրցույթ կհայտարարվի կամ ասֆալտապատումը կկատարվի, թե ոչ: Մենք այս տարի կունենանք ավարտված նախագիծ, բայց հաջորդ տարի կփորձենք աստիճանաբար շարունակել սկսած աշխատանքը»,- ասաց Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։

Դե իսկ մինչ կհայնտվեն միջոցներ ասֆալտապատման համար, երևի թե Ալաստանը կլքի ևս երկու ընտանիք։

Վերատպման կանոն