Հասարակություն 12 Ապրիլի, 2023 • Հայաստանի ՊՆ. «Հայաստանը դիրքային կորուստ չունի»

Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ գիշերվա ընթացքում Սյունիքի մարզի Տեղ համայնքում հակառակորդի կողմից հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:

ՊՆ փոխանցմամբ՝ ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը դիրքային որևէ կորուստ չունի:

Վիրավորում ստացած վեց զինծառայողներից երեքի վիճակը գնահատվում է բավարար, մյուս երեքինը` համապատասխանաբար միջին ծանրության, ծանր և ծայրահեղ ծանր:

ՊՆ-ն հրապարակել է նաև ՀՀ ինքնիշխան տարածքն անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողների անունները՝

Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.)
Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.)
Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.)
Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)


Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝