Մեկնարկում է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի հայտադիմումների ընդունումը, որի շրջանակներում ընտրված սփյուռքահայ 600 պատանիներ այս ամառ կանցկացնեն հայրենիքում՝ Հայաստանում:
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսավորմամբ, որի նմապատկն է սփյուռքահայ պատանիների և երիտասարդների շրջանում ազգային ինքնության պահպանումն ու զարգացումն է, և հենց այս նպատակով էլ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Հայաստանում իրականացնում է «Քայլ դեպի տուն» երկշաբաթյա ուսումնաճանաչողական ծրագիրը:
Ծրագիրը, որին կարող են մասնակցել 13-18 տարեկան պատանիները կիրականացվի հունիսի 19-ից օգոստոսի 26-ը՝ 5 փուլով:
Ծրագրին կարող են մասնակցել նրանք ովքեր՝
- նախորդ տարիներին չեն մասնակցել «Արի տուն» և «Քայլ դեպի տուն» ծրագրերին
- իրենց հաշվին հոգալու են Հայաստան ժամանման և մեկնման տրանսպորտային ծախսերը
- իրենց հաշվին ձեռք են բերելու երկշաբաթյա տուրիստական ապահովագրություն
Ծրագիրը ներառում է՝
- 13-օրյա ճամբարային ծրագիր
- հայոց լեզվի դասընթացներ (արևելահայերեն, արևմտահայերեն)
- հայրենագիտության դասընթացներ
- ազգային երգի ու պարի դասընթացներ
- ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, կրթական հաստատություններ,
- հանդիպումներ պետական, հասարակական, մշակույթի և արվեստի գործիչների հետ, մարզական և մշակութային միջոցառումներ:
«Քայլ դեպի տուն» 2023 ուսումնաճանաչողական ծրագրի հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն է մայիսի 10-ը, մինչ այդ դիմորդները պետք է գրանցվեն, բայց նախքան դա դիմորդներն իրենց ձեռքի տակ պետք է ունենան հետևյալ փաստաթղթերը.
- անձնագրի և լուսանկարի պատճեն
- մոտիվացիոն տեսանյութ (ինչու՞ եք ուզում մասնակցել ծրագրին, ի՞նչ ակնկալիքներ ունեք, ինչ կուզեիք բացահայտել ծրագրի միջոցով)
- տեղեկանք բնակության վայրից (եթե ՀՀ քաղաքացի եք)
- տեղեկանք ուսումնական հաստատությունից
- հաստատող նամակ ծնողի կողմից
Ծրագրի կազմակերպիչները դիմորդներին խնդրում են զերծ մնալ ավիատոմսերի կամ այլ փոխադրամիջոցի տոմսերի ձեռքբերումից մինչև մեր կողմից պաշտոնական ծանուցում ստանալը: