Քաղաքականություն 20 Մարտի, 2023 • Վարչապետն այսօր կներկայացնի կրթության նոր նախարարին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր կներկայացնի կրթության և գիտության նոր նախարարին։

Այս տեղեկությունը սոցցանցում տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմի ռազմավարական հաղորդակցությունների դեպարտամենտի ղեկավար Նինո Գիորգոբիանին։

Կառավարությունում նիստը տեղի կունենա ժամը 14:00-ին։

Նշենք, որ Կրթության նախարարի պաշտոնը 2019 թվականից զբաղեցնում է Միխեիլ Չխենկելին։

Ըստ տեղեկությունների՝ Կրթության և գիտության նախարարի պաշտոնում Միխեիլ Չխենկելիին կփոխարինի Գիորգի Ամիլախվարին։ Ամիլախվարին 2021 թվականից գլխավորում է Վրաստանի խորհրդարանի կրթության և գիտության հանձնաժողովը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝