
Հայաստանում անցկացված քիքբոքսինգի միջազգային մրցույթում Ախալքալաքի մունիցիպալիտետի մարզիկները նվաճել են ոսկե և արծաթե մեդալներ։
Այս տարվա մարտի 10-ից 11-ը Հայաստանում անցկացվել է քիքբոքսինգի միջազգային մրցում։ Ախալքալաքից մրցումներին մասնակցել են 7 մարզիկ։ Բոլոր մարզիկները Ախալքալաքի մունիցիպալիտետի Դադեշ գյուղից են։ Սիրողական մրցումներում նրանք նվաճել են 2 ոսկե և 2 արծաթե մեդալ։
Հաղթող մարզիկների անուններն են․
Անդրանիկ Թումասյան՝ առաջին տեղ
Անդրանիկ Սիմոնյան՝ առաջին տեղ
Երկրորդ տեղը գրավեցին հետևյալ մարզիկները.
Երջանիկ Մշեցյան՝ երկրորդ տեղ
Լյովա Մշեցյան՝ երկրորդ տեղ
12-ամյա Զոհրաբ Հարությունյանը, պրոֆեսիոնալ մրցումներում, 32 կգ քաշային կարգում, հաղթել է հայ մարզիկին և ստացել K1 միջազգային վարկանիշային գոտի։
Մարզիկներին մարզում է Անդրանիկ Աբելյանը։