
Գյուղական զարգացման գործակալության կողմից սկսվել է գյուղատնտեսական կոոպերատիվների համար գյուղտեխնիկայի ձեռքբերման ֆինանսավորման նախագիծը։ Ծրագրի հայտերի ընդունումը կսկսվի մարտի 6-ին, ժամը 12:00-ին:
Ծրագրի իրականացումը համակարգում է Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը։
Գյուղատնտեսական կոոպերատիվների գյուղատնտեսական տեխնիկայի համաֆինանսավորման ծրագրի նպատակն է խթանել գյուղատնտեսական համագործակցությունը և ավելացնել կոոպերատիվների համար գյուղտեխնիկայի հասանելիությունը:
Ծրագիրը կիրականացվի Վրաստանի բոլոր մունիցիպալիտետներում, որին կարող են մասնակցել միայն կոոպորտաիվները: Հարկ է նշել, որ որպես բարձրլեռնային շրջանի շահառուներ Ախալքալաքում կարող են կոոպերատիվ կազմել 5 անդամով ու ընդհանուր 10 հա հողատարածքով։ Այն դեպքում, երբ ոչ բարձրալեռնային մունիցիպալիտետներում նվազագույնը 10 անդամ պետք է ունենա կոորպորատիվը և ընդհանուր 20 հա հողատարածք։
Գնվող գյուղատնտեսական տեխնիկան պետք է լինի նոր (չօգտագործված) և համապատասխանի հետևյալ պայմաններին՝
1. Գյուղատնտեսական տեխնիկան պետք է արտադրված լինի հայտը ներկայացնելուց ոչ ավելի, քան 2 օրացուցային տարի առաջ:
2. Գյուղատնտեսական սարքավորումները պետք է ենթարկվեն երաշխիքային պայմանների` հայտը Գործակալություն ներկայացնելուց հետո առնվազն 6 ամիս ժամկետով:
3. Ծրագրի պոտենցիալ շահառուն չպետք է պետական բյուջեի նկատմամբ հարկային պարտք ունենա։
4. Հնարավոր շահառուի (բացառությամբ բարձրլեռնային բնակավայրի) շահառուների թիվը պետք է լինի առնվազն 10:
Պայմանագիրը կնքելուց հետո 5 տարվա ընթացքում շահառուն պարտավոր է.
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք անցնել հղումով: