Հասարակություն 5 Փետրվարի, 2023 • Առաջիկա օրերին Վրաստանում սպասվում է տեղումներով եղանակ

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ փետրվարի 6-ից 8-ը Վրաստանում տեղումներով եղանակ է սպասվում։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ փետրվարի 6-ից արևելյան Վրաստանում, իսկ 7-ից արևմտյան Վրաստանում մինչև 8-ի առավոտ լեռնային և բարձրադիր գոտիներում սպասվում են տեղումներ՝ առատ ձյուն, մառախուղ և բուք, 3-4 բալանոց փոթորիկ ծովում, ավտոճանապարհներին մերկասառույց, լեռնային շրջաններում ձնահոսքի վտանգ։

Նաև, ըստ կանխատեսումների, առատ ձյան, վատ տեսանելիության, բքի, մերկասառույցի և ձնահյուսի վտանգի պատճառով ավտոճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է սահմանափակվի երթևեկությունը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝