Ներքին գործերի նախարարության աշխատակիցներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Թբիլիսիում և այլ շրջաններում առգրավել են ապօրինի զենք և զինամթերք։ Ախալքալաքում բերման է ենթարկվել քաղաքացի Ռ.Մ.-ն, ծնված 1985 թվականին: Ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 14 մարդ։
Ոստիկանության Ախալքալաքի շրջանային բաժնի աշխատակիցներն օպերատիվ տվյալների հիման վրա իրականացված քննչական գործողությունների արդյունքում բերման են ենթարկել քաղաքացի Ռ.Մ.-ին, ծնված 1985 թվականին՝ ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար։ Իրավապահները մեղադրյալի տանը խուզարկության ժամանակ որպես իրեղեն ապացույց առգրավել են հրազեն։

Հետաքննություն է տարվում Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու և իրացնելու փաստով։
Հասարակություն • Ախալքալաք • Կրիմինալ
Ախալքալաքում ապօրինի զենք ձեռք բերելու և պահելու մեղադրանքով մեկ անձ է բերման ենթարկվել
1 Փետրվարի, 2023 • Agunik Ayvazyan
Կարդացեք նաև՝
Ախալքալաքում արդյոք պե՞տք է սպասել հավկիթի պակաս
12 Դեկտեմբերի, 2025
Լքված պատմություն և անտեսված զբոսաշրջություն
11 Դեկտեմբերի, 2025
Վրաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Ախալքալաք
10 Դեկտեմբերի, 2025



