Տնտեսություն 31 Հունվարի, 2023 • Ինչի՞ հաշվին է աճել տնտեսությունը և ո՞ր ոլորտներում է անկում նկատվում

Ազգային վիճակագրական ծառայության նախնական գնահատականներով5 2022 թվականի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, իրական համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 11,0 տոկոս, իսկ 2022 թվականի միջին իրական աճը կազմել է 10,1 տոկոս։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ 2022 թվականի դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճին զգալի ներդրում են ունեցել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են շինարարությունը, վերամշակող արդյունաբերությունը, տրանսպորտը և պահեստավորումը, ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, առևտուրը, հյուրանոցներն ու ռեստորանները։

Իսկ նվազման միտում է նկատվել անշարժ գույքի, մասնագիտական, գիտատեխնիկական գործունեության և էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և օդորակման ոլորտներում:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝