
Jnews-ն ուսումնասիրություն է անցկացրել մի քանի ուղղություններով՝ Ախալքալաքի գյուղերի բնակչության վիճակի վերաբերյալ։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ գյուղերի խնդիրների մեջ կան տարբերություններ, բայց և շատ նմանություններ, ուստի գյուղերի մեծ մասում խնդիր է ջրամատակարարումը (որոշներում ամռանը չի բավարարում, որոշներում՝ միշտ), չկան ժամանցի ու արտադպրոցական կրթության վայրեր, չկա հասարակական տրանսպորտ, որպեսզի ավելի ակտիվ կարողանան օգտվել քաղաքի ծառայություններից։
Jnews-ը հարցազրույցներ է անցկացրել Ախալքալաքի բոլոր 64 գյուղերի ներկայացուցիչների (քաղաքապետի ներկայացուցիչներ, մասնագետներ, դպրոցի տնօրեններ, բուժքույրեր և այլն) հետ, ովքեր տիրապետում են տեղեկությունների։ Ստացված տեղեկատվության վերլուծության արդյունքում Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ուսումնասիրությունից մի քանի կոնկրետ տվյալներ.
Ջրամատակարարում
Շատ վայրերում, քանի որ խմելու ջրի խնդիրն առաջնային էր (նախևառաջ՝ բնակիչների համար, հետո միայն կարտոֆիլի ոռոգման համար, ինչպես ասաց Թոթխամ գյուղի ներկայացուցիչը), ոռոգման համակարգերի մասով զուգահեռ աշխատանքներ չեն տարվել, արդյունքում՝ ոռոգման սեզոնին խմելու ջուրն օգտագործվում է ոռոգման նպատակով: Ոռոգման սեզոնին բնակիչների դաշտերով անցնող ջրատարների վրա անցքեր են բացվում, խողովակներում ճնշումն իջնում է, և ջուրը չի հասնում հասցեատիրոջը։ Ձմռանը բակերի ջուրն անընդհատ հոսում է, որ չսառչի, ուստի ջրի ճնշումը նվազում է։
Զբաղմունք երեխաների և երիտասարդության համար
Մյուս գյուղերում կան կամ պարախմբեր, կամ սպորտային խմբակներ, կամ մարզահրապարակներ, կամ երիտասարդների հավաքների համար վայրեր:
Ինչը գրավեց մեր ուշադրությունը.
Բուռնաշեթում մի ակումբ կա, որը կարելի է օգտագործել, բայց չի օգտագործվում։ Խուլգումո գյուղից բազմաթիվ երեխաներ հաճախում են քաղաքի տարբեր արտադպրոցական կրթական և մարզական կենտրոններ։ Խանդո գյուղից մեկ երեխայի անընդհատ տանում են շախմատի պարապմունքների, բայց ամեն ծնող չունի նման հնարավորություն։
Գյուղերի մեծ մասում երեխաները հնարավորություն չունեն հաճախելու արտադպրոցական մարզական և կրթական խմբակներ՝ դրանց բացակայության պատճառով, իսկ քաղաք անընդհատ գնալու հնարավորություն չկա, որպեսզի հաճախեն Արվեստի դպրոց, Երաժշտական դպրոց, մարզական կամ արտադպրոցական կրթության այլ հաստատություններ։
Տրանսպորտ
Ճանապարհներ
Միջգյուղական ճանապարհները հիմնականում ասֆալտապատ են
Մունիցիպալ ճանապարհները աստիճանաբար վերանորոգվում են, սակայն առայժմ առաջնահերթություն են մնում գյուղերը միմյանց կամ մայրուղիներին կապող ճանապարհները։ Գյուղամիջյան ճանապարհները հիմնականում չեն ասֆալտապատվում։
Գազ
Այս նյութում մեջբերված տվյալները կարող են ունենալ սխալմունքներ, քանի որ տեղեկատվությունը հավաքագրվել է ոչ միայն պաշտոնական փաստերի հիման վրա, այլ նաև անձնական հարցազրույցների միջոցով և կարող է պարունակել պատասխանողի սուբյեկտիվ ընկալումը: