Հունվարի 9-ին՝ ժամը 10:00-ից, Վրաստանի ողջ տարածքում մեկնարկել է 2022-2023 ուսումնական տարվա Ազգային ուսումնական օլիմպիադայի երկրորդ փուլը։ Ախալքալքում օլիպիադան անցկացվում է թիվ 4 հանրային դպրոցում։ Այսօր վրաց լեզվի թեստավորումն է։
Երկրորդ փուլին մասնակցում են առաջին փուլի արդյունքներով յուրաքանչյուր առարկայից լավագույն արդյունք գրանցած 1000 աշակերտ։
Երկրորդ փուլի թեստավորման առարկաներն են՝ վրաց լեզու և գրականություն, վրացերենը ոչ վրացալեզու դպրոցների աշակերտների համար, մաթեմատիկա, պատմություն, աշխարհագրություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և օտար լեզուներ։
Օլիմպիադայի երկրորդ փուլն անցկացվում է երկու սեսիայով՝ առաջին նստաշրջանի գրանցումն սկսվել է ժամը 09:30-ին, իսկ թեստավորումը՝ 10:00-ին: II նիստի գրանցումը կսկսվի ժամը 14:30-ին, իսկ թեստավորումը՝ 15:00-ին:
Հունվարի 13-ին օլիմպիադան կանցկացվի երեք նստաշրջանով՝
- ժամը 10:00-ին՝ ռուսերեն
- ժամը 12:30-ին՝ գերմաներեն
- ժամը 15:00-ին՝ ֆրանսերեն
Գրանցվելու համար աշակերտը պետք է քննական կենտրոն ներկայանա կես ժամ առաջ։ Գրանցման ժամանակ պետք է ներկայացնել դպրոցի կողմից տրված հրավերը և անձը հաստատող փաստաթուղթ, անձնագիր կամ լուսանկարով տեղեկանք, որը տրվում է դպրոցի տնօրինության կողմից:
Ըստ NAEC-ի՝ եզրափակիչ փուլ անցնելու իրավունք կստանա այն աշակերտը, ով կհավաքի համապատասխան առարկայի թեստի առավելագույն միավորի առնվազն 50 տոկոսը և կընդգրկվի համապատասխան դասարանի և առարկայի վարկանիշային ցուցակի առաջին 50 մասնակիցների մեջ։
Թեստավորման ընթացքում աշակերտին արգելվում է՝
- հեռախոս կամ այլ էլեկտրոնային սարքավորում
- օժանդակ ձեռնարկներ, նշումներ, թերթեր և այլնի օգտագործումը
- բանակցություններ վարելը, ցանկացած ձևով օգնություն տրամադրելը կամ ստանալը
- առանց թույլտվության քննասենյակից հեռանալը (քննասենյակից հեռանալը հնարավոր է միայն հետևորդի հետ)
- թույլատրելի է թեստավորման ժամանակ պլաստիկ շշով ջուր ունենալ
Նշենք, որ Ազգային ուսումնական օլիմպիադայի առաջին փուլը մեկնարկել էր 2022 թվականի դեկտեմբերի 9-ին: