Jnews-ը ներկայացնում է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևորական Նարեկ քահանա Տիգրանյանի խորհուրդը, թե ինչպե՞ս տոնել Սուրբ Ծնունդը։
Մասնավորապես, Տեր Նարեկը խորհուրդ է տալիս.
- Սուրբ Ծնունդյան տոնը վեր դասել Ամանորից, այնպես ինչպես կրոնական տեսանկյունից նոր տարին օրացուցի փոփոխություն է, իսկ Սուրբը Ծնունդը՝ Հիսուս Քրիստոսի ծնունդն է:
- Պահք պահեք տոնին նախորդող շաբաթվա ընթացքում:
- Հունվարի 5-ի երեկոյան եկեղեցում մասնակցեք ճրագալույցի պատարագին և լույս տարեք Ձեր տներ: Հունվարի 6-ի առավոտյան ևս պատարագի մասնակեցեք և օրհնված ջուր տարեք Ձեր տներ:
- Մի մանսակցեք ճոխ կերուխումերի, այլ սնվեք պահքի համեստ կերակուրներով: