«Ախալքալաքի երիտասարդական գաղափար» կազմակերպությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ Ախալքալաքի շրջանի կարևորագույն խնդիրների վերաբերյալ։
Մրցութային թեմաները հետևյալն են՝
- մասնագիտական կրթություն
- կարիերայի պլանավորում
- արտադպրոցական ակտիվություն
Եթե ցանկանում եք մասնակցել դրամաշնորհային մրցույթին, ապա պետք է համապատասխանեք հետևյալ կետերին՝
- տարիքը՝ 15-24 տարեկան
- առավելագույն բյուջեն՝ 960 լարի
- ծրագրի շրջանակներում չեն ֆինանսավորվում սարքավորումները, հոնորարը և էքսկուրսիաները։
Նախագծերի ընդունման վերջնաժամկետը մինչև 2023 թվականի հունվարի 31-ն է։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք գրել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ ybakhalkalakiyb@gmail.com