Քաղաքականություն 26 Դեկտեմբերի, 2022 • Պապուաշվիլի. «Վրաստանը ցանկանում է իր ներդրումն ունենալ Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման մեջ»

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին պատրաստ է իր ավանդն ունենալ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ խորհրդարանական մակարդակով։ Այս մասին նա ասել է արտերկրում Վրաստանի դեսպանների տարեկան կոնֆերնասի ժամանակ։

«Մենք ցանկանում ենք Ադրբեջանի և Հայաստանի հետ միասին, համատեղ խորհրդարանական ջանքերով, մեր ներդրումն ունենալ խաղաղության և կայունության հաստատման մեջ»,- հայտարարել է նա:

Պապուաշվիլին նշել է, որ այդ ջանքերը կնպաստեն տարածաշրջանի զարգացմանը։

Վրաստանն ավելի վաղ ևս պատրաստակամություն է հայտնել նպաստելու ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Մասնավորապես այդ մասին ասել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ 2022-ին Թբիլիսիում հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝