Այն մասին, թե ինչպես զարդարել տունն ու ամանորյա սեղանը, ինչ գույներ օգտագործել զարդարելիս, ինչպես համատեղել ավանդականը նոր տարվա թրենդների հետ՝ Jnews-ի «Խորհուրդներ մասնագետից» շարքում զրուցել ենք դիզայներ Յանա Սրմիկյանի հետ։

Դիզայները մասնավորապես խորհուրդ է տալիս.

— Նոր տարին դիմավորել տանը, ընտանիքի հետ միասին, հարմարավետ մթնոլորտում:

— Դեկորում օգտագործել կարմիր, վարդագույն, կապույտ, մանուշակագույն գույները:

— Ամանորյա կոմպոզիցիան սեղանի կենտրոնում հավաքել էկո ոճով, օգտագործել սոճու, կաղնու ճյուղեր, կոներ, ինչպես նաև էվկալիպտ, ցիտրուսային շերտ կամ պարզապես մոմեր դնել:

— Ավանդականը թրենդների հետ համադրելու համար կարող եք օգտագործել ասեղնագործ սփռոցներ, ուղելաթեր, սփռոցիկներ, ինչպես նաև ավանդական շունչը կապահովեն սիրելի, ազգային ուտեստները: