Քաղաքականություն 1 Դեկտեմբերի, 2022 • ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի պատգամավորի հետ

Դեկտեմբերի 1-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սոզար Սուբարիի հետ։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:

Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտության և այս համատեքստում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության խորացման վերաբերյալ։

Ընդգծվել է խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը հայ-վրացական բազմաոլորտ կապերի առավել սերտացման բնագավառում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝