Աշխարհի բնակչությունը դարձավ 8 միլիարդ։ Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը։ Երկիր մոլորակի բնակչության ներկայիս աճը տարեկան 67 միլիոն մարդ է։
«Այս ցուցանիշը նշելու առիթ է, և մարդկությանն ուղղված բարձր կոչ՝ լուծումներ գտնելու մեր առջև ծառացած խնդիրների համար… Շրջե՛ք 8 թիվը և դուք կունենաք անսահմանության խորհրդանիշ… Որպես ութ միլիարդ՝ մենք կարող ենք կերտել մեր ընդհանուր ապագան»,- գրում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը:
Աշխարհին մոտ 12 տարի պահանջվեց 7 միլիարդից 8-ի հասնելու համար:
Աշխարհի բնակչությունն ըստ տարիների՝
- 7 միլիարդ 2010թ.
- 6 միլիարդ 1998թ.
- 5 միլիարդ 1987թ.
- 4 միլիարդ 1974թ.
- 3 միլիարդ 1960թ.
- 2 միլիարդ 1930թ.
- 1 միլիարդ 1804թ.
Բնակչության թվով առաջատար երկրներն են՝
- Չինաստան՝ 1.452 միլիարդ
- Հնդկաստան՝ 1.412 միլիարդ
- ԱՄՆ՝ 335 մլն
- Ինդոնեզիա՝ 280 մլն
- Պակիստան՝ 231 մլն
2030 թվականին աշխարհի բնակչությունը կհասնի 8,5 միլիարդ մարդու, իսկ 2050 թվականին այն կկազմի 9,7 միլիարդ մարդ, 2100 թվականին՝ 10,4 միլիարդ մարդ։