Վրաստանի կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ մեկնարկում է հանրակրթական դպրոցների տնօրենի թեկնածուների ատեստավորման գործընթացը։ Ատեստավորմանը կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող Վրաստանի քաղաքացիները, ովքեր առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ունեն։
Տնօրենի հավաստագրումը ներառում է երկու փուլ՝ թեստավորում և հարցազրույց:
Հավաստագրման համար դիմորդների գրանցումը հնարավոր կլինի 2022 թվականի հոկտեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 4-ը՝ հետևյալ հղումով:
2020 թվականին հայտարարված տնօրենների թեկնածուների ընտրության մրցույթի շրջանակներում արդեն գրանցված անձինք վերագրանցման կարիք չունեն։
Տնօրենության համար դիմորդների քննական ծրագիրը և թեստային նմուշները հասանելի կլինեն կայքում հոկտեմբերի 24-ից:
Արդեն հոկտեմբերի 26-ից տնօրեն դառնալ ցանկացողները հնարավորություն կունենան https://el.ge կայքում վեբինարի տեսքով խորհրդատվություն ստանալ հետևյալ թեմաներով.
- դպրոցի տնօրենի չափորոշիչ,
- կրթության որակի կառավարման մեխանիզմներ,
- դպրոցի ռազմավարական պլանավորում և զարգացում,
- դպրոցական ուսումնական պլանի մշակում,
- դպրոցական ուսումնական ծրագրի իրականացում, աշակերտակենտրոն գործընթաց,
- դպրոցական ուսումնական պլանի մոնիտորինգ և գնահատում,
- մարդկային ռեսուրսների կառավարում և զարգացում,
- մարդկանց և գործընթացների անվտանգություն,
- նյութական և ֆինանսական ռեսուրսների կառավարում,
- տեղեկատվական ռեսուրսներ և ռազմավարական հաղորդակցություն,
- տշակերտների իրավունքների պաշտպանություն և նրանց աջակցության միջոցառումներ,
- դպրոցական մշակույթի ձևավորում։
2022 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 16-ը պարբերաբար կանցկացվեն տեղեկատվական հանդիպումներ, որտեղ շահագրգիռ կողմերը կստանան համապարփակ տեղեկատվություն իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ։
Վրաստանի կրթության և գիտության նախարարության առաջնահերթություններից է բարձր որակավորում ունեցող և արժանի կադրերի ներգրավումը դպրոցի տնօրենի պաշտոնում՝ առողջ մրցակցության պայմաններում։ Այս ուղղությամբ վերջին տարիներին մի շարք կարևոր քայլեր են ձեռնարկվել։