Հասարակություն 19 Հոկտեմբերի, 2022 • Դեսպանը հանդիպել է ԿԳ նախարարին

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելիի հետ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի՝ կրթական ոլորտը համակարգող գերատեսչությունների միջև առկա սերտ համագործակցությանը և դրա ընդլայնման հնարավորություններին։ Կարևորվել է երկու երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև փոխգործակցության ակտիվացումը՝ համատեղ գիտաժողովների, ուսանողների փոխանակման և այլ ծրագրերի իրականացման միջոցով։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝