Եվրոպական խորհուրդն այսօր որոշում է կայացրել մինչեւ 40 ԵՄ դիտարկման փորձագետներ տեղակայել Ադրբեջանի հետ միջազգային սահմանի հայկական կողմի երկայնքով՝ «իրավիճակը դիտարկելու, վերլուծելու եւ զեկուցելու նպատակով»:
«ԵՄ-ի կողմից նպատակ ունի վստահություն կառուցել անկայուն իրավիճակում, որը վտանգի տակ է դնում մարդկային կյանքերը և վտանգում հակամարտության կարգավորման գործընթացը: Սա Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու նպատակին ԵՄ-ի լիակատար հանձնառության եւս մեկ ապացույց է», — ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Արագ տեղակայումն ապահովելու նպատակով որոշվել է, որ դիտարկման փորձագետները ժամանակավորապես կտեղակայվեն Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունից (EUMM Georgia): Դիտորդական առաքելությունը ժամանակավոր բնույթ կունենա և երկու ամսից ավելի չի տևի»,- ասվում է Եվրոպական խորհրդի հաղորդագրության մեջ։