
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում տեղի ունեցավ «Աբուլ» (Ախալքալաք) և «Իբերիա 2010» (Թբիլիսի) ֆուտբոլային թիմերի հանդիպումը։
Հանդիպումն ավարտվեց 4:3 հաշվով՝ թբիլիսցիների հաղթանակով։ Աբուլ թիմից 3 գոլ խփեցին Զազա Մուրադաշվիլին, Ռաֆո Դարբինյանը, Սուրեն Ավետիսյանը։
«Կոլխի» թիմի հետ հաջորդ խաղը կկայանա հոկտեմբերի 19-ին, Թբիլիսիում։
Հիշեցնենք, որ Վրաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ մրցաշրջանն է ընթանում, վերջին հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին։