Հասարակություն 2 Հոկտեմբերի, 2022 • Տոնական երկու օր. Մայրաքաղաքում նշում են «Թբիլիսոբա 2022»-ը

Թբիլիսիի քաղաքապետարանը լուսանկարներ է տարածել «Թբիլիսոբա 2022»-ի տոնակատարության հիմնական վայրերից՝ սա Օրբելիանի հրապարակն է և Ռիկղեի զբոսայգին:

Օրբելիանիի հրապարակը վերածվել է Թբիլիսիի 19-րդ դարի թաղամասի՝ այդ ժամանակաշրջանի ճարտարապետությունն արտացոլող դեկորացիաներով։ Հրապարակը ավանդաբար զարդարված է ծաղիկների և աշնանային մրգերի ամենագեղեցիկ կոմպոզիցիաներով։
Բացի այդ, ներկայացված են Թբիլիսիի քույր-քաղաքների և գործընկերների տաղավարները։

Ռիկղեի այգում այցելուներին սպասում է զարդարված բեմը, որտեղ անց են կացվում մանկական համույթների և երաժշտական խմբերի համերգները։

Այստեղ անց են կացվում գաստրոնոմիայի և քաղցրավենիքի փառատոն, ֆիլմերի ցուցադրություններ, մանկական համերգներ և սպորտային միջոցառումներ, ինչպես նաև տոնավաճառ:

Տոնակատարությանը կնոջ և երեխաների հետ մասնակցել է նաև Թբիլիսիի քաղաքապետ Կախի Կալաձեն։ «Թբիլիսոբայի» կապակցությամբ Բաքվի, Զաարբրյուքենի և Դոհայի քաղաքապետերն անձամբ են շնորհավորել Վրաստանի մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին:

Բացի Օրբելիանիի հրապարակից և Ռիկղեի զբոսայգուց, տոնական միջոցառումներ են տեղի ունենում նաև Գուդիաշվիլիի հրապարակում, Եվրոպայի հրապարակում և Լեղվթախևիի կիրճում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝