Քաղաքականություն 20 Սեպտեմբերի, 2022 • Հանդիպել են ՀՀ դեսպանն ու Վրաստանի ՊԱԾ ղեկավարը

Սեպտեմբերի 20-ին Վրաստանում Հայաստանի հանրապետության նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի հետ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերներին, ինչպես նաև կարևորվել երկու երկրների անվտանգության ծառայությունների միջև համագործակցության շարունակական զարգացումը։

Հայաստանի դեսպանը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝