Կրոնական հարցերով պետական գործակալությունն այս տարի չորս կրոնական միություններին պետբյուջեից գումարներ բաշխելու մասին տեղեկատվություն է հրապարակում:
Ընդհանուր առմամբ, 2022 թվականի ընթացքում չորս կրոնական կազմակերպություններին հատկացվել է 5,5 մլն լարի։
Վրաստանի Կառավարության 2014 թվականի հունվարի 27-ի Թիվ 117 որոշումը կոչվում է «Խորհրդային տոտալիտար ռեժիմի օրոք Վրաստանում կրոնական միավորումներին պատճառված վնասի մասնակի փոխհատուցման հետ կապված որոշ միջոցառումների իրականացման կանոններ»։
Հենց այս փաստաթուղթն է նախատեսում 4,5 մլն լարիի հատկացումը։ Այստեղից Կրոնական հարցերով պետական գործակալության առաջարկության հիման վրա 3,5 մլն լարին բաշխվել է հետևյալ կերպ.
- Վրաստանի իսլամական համայնք՝ 2,2 մլն լարի
- Վրաստանի Հայ առաքելական քրիստոնեական համայնք՝ 600 հազար լարի
- Վրաստանի հռոմեական կաթոլիկ քրիստոնեական համայնք՝ 400 հազար լարի
- Վրաստանի հրեական համայնք՝ 300 հազար լարի
Պետական բյուջեից մեկ միլիոն լարի լրացուցիչ գումարը Կրոնական հարցերով պետական գործակալության կողմից բաշխվել է հետևյալ կերպ.
- Վրաստանի իսլամական համայնք՝ 600 հազար լարի
- Վրաստանի Հայ առաքելական քրիստոնեական համայնք՝ 200 հազար լարի
- Վրաստանի հռոմեական կաթոլիկ քրիստոնեական համայնք՝ 100 հազար լարի
- Վրաստանի հրեական համայնք՝ 100 հազար լարի
Գործակալությունը նշում է, որ իրենց սեպտեմբերի 12-ի № 1/572 հանձնարարականի համաձայն՝ կրոնական միավորումների հետ խորհրդակցելուց և հաշվի առնելով «փաստացի հանգամանքներն ու օբյեկտիվ ցուցանիշները»՝ ծխականների, հոգևորականների և պաշտամունքի վայրերի թիվը, մինչև 2022 թվականը հատկացված 1 մլն լարին բաշխվել է «ոչ խտրական կերպով և արդարացիորեն»:
- Վրաստանի իսլամական համայնք՝ 550 հազար լարի
- Վրաստանի Հայ առաքելական քրիստոնեական համայնք՝ 200 հազար լարի
- Վրաստանի հռոմեական կաթոլիկ քրիստոնեական համայնք՝ 150 հազար լարի
- Վրաստանի հրեական համայնք՝ 100 հազար լարի
Վերջնական հաշվով, 2022 թվականին կրոնական կազմակերպությունների միջև միջոցները բաշխվել են հետևյալ կերպ.
- Վրաստանի իսլամական համայնք՝ 3 մլն 350 հազար լարի
- Վրաստանի Հայ առաքելական քրիստոնեական համայնք ՝ 1 մլն լարի
- Վրաստանի հռոմեական կաթոլիկ քրիստոնեական համայնք ՝ 650 հիսուն հազար լարի
- Վրաստանի հրեական համայնք` 500 հազար լարի