Քաղաքականություն 15 Սեպտեմբերի, 2022 • Սալոմե Զուրաբիշվիլին դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև «վտանգավոր էսկալացիան»

Վրաստանը դատապարտում է վտանգավոր էսկալացիան մեր երկու հարևանների և բարեկամների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, Twitter-ում գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Զուրաբիշվիլիի խոսքով՝ խաղաղ Կովկասը ճանապարհ է դեպի ավելի ուժեղ, զարգացած և անկախ տարածաշրջան։

«Վրաստանը դատապարտում է վտանգավոր էսկալացիան մեր երկու հարևանների և բարեկամների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Խաղաղ Կովկասը ճանապարհ է դեպի ավելի ուժեղ, զարգացած և անկախ տարածաշրջան, որը օգուտ կբերի մեր բնակչության ապագային»,- գրել է նախագահ Զուրաբիշվիլին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝