Քաղաքականություն 9 Սեպտեմբերի, 2022 • Դարսալիային իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նորանշանակ դեսպանը

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Վրաստանում Հայաստանի հանրապետության նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիային։

Դարսալիան շնորհավորել է դեսպան Սմբատյանին՝ Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում առկա բազմաշերտ համագործակցությանը։ Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել սերտորեն աշխատել երկկողմ օրակարգի առաջ մղման ուղղությամբ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝