Հասարակություն 30 Օգոստոսի, 2022 • «Աբուլը» կրկին հյուրեր է ընդունում սեփական դաշտում

Վաղը՝ օգոստոսի 31-ին, Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում կկայանա Վրաստանի ֆուտբոլի առաջնության հերթական հանդիպումը։ «Աբուլը» կընդունի Խաշուրիի «Իվերիա» թիմին։

Խաղը կմեկնարկի 17:00-ին։ Այս հանդիպումը Վրաստանի առաջնության 15-րդ խաղն է։

Ախալքալաքի «Աբուլն» այժմ առաջնությունում առաջին տեղում է, իսկ «Իվերիան»՝ չորրորդ։

Ախալքալաքի թիմի ֆուտբոլիստները սպասում են իրենց երկրպագուներին, ովքեր միշտ ոգեշնչում են նրանց հաղթանակ գրանցելու համար։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝