Հասարակություն 23 Օգոստոսի, 2022 • «Տեղական ձմերուկն ու սեխն անվտանգ են»

Տեղական արտադրության ձմերուկի և սեխի մեջ նիտրատների ավելցուկ չի արձանագրվել: Այս մասին հայտնում է Վրաստանի Սննդի ազգային գործակալությունը։

Գործակալության փոխանցմամբ՝ այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին Սննդի ազգային գործակալության տեսուչները փորձարկման նպատակով իրացման օբյեկտներից վերցրել են տեղական արտադրության ձմերուկի և սեխի 51 նմուշ։ Լաբորատոր հետազոտությունների արդյունքում նմուշներից ոչ մեկում նիտրատների ավելցուկ չի հայտնաբերվել։

«Սննդի ազգային գործակալությունը պարբերաբար ստուգում է սեզոնային և այգեգործական բանջարեղենը՝ նիտրատների պարունակությունը ստուգելու համար։ Մինչև տարեվերջ նախատեսվում է ևս մոտ 100 նմուշ վերցնել և ստուգել», — նշված է տեղեկության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝