2022 թվականի մարտի 1-ից Վրաստանում գործում են առցանց ազարտային խաղերի բիզնեսի խստացված կանոնակարգեր։
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տվյալների բազայում մարտի 1-ից առայսօր կախվածություն ունեցող անձանց ցանկում հաշվառված է 1 930 ֆիզիկական անձ, որից 23-ը հաշվառվել են դատավորի վճռով, իսկ 1 907-ը` սեփական դիմումի համաձայն:
Բացի այդ, «Վիճակախաղերի, ազարտային խաղերի և շահումով խաղերի կազմակերպման մասին» Վրաստանի օրենքի համաձայն՝ այսօրվա դրությամբ արգելված անձանց ցուցակում է հայտնվել 1 449 124 մարդու մասին տեղեկություն։
«Վիճակախաղերի, ազարտային խաղերի և շահումով խաղերի կազմակերպման մասին» Վրաստանի օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2022 թվականի մարտի 1-ից գործում են հետևյալ արգելքները.
- խաղային բիզնեսի հեռուստատեսային և արտաքին գովազդ, ինչպես նաև վրացական կայքերում գովազդի տեղադրում,
- խաղային բիզնեսի ընկերություններին թույլատրվում է ստորագրել միայն հովանավորչական պայմանագիր,
- արգելվել են ազարտային խաղերը մինչև 25 տարեկան քաղաքացիների, սոցիալապես անապահով պետական նպաստ ստացողների, պետական պաշտոնյաների, անձանց, որոնք դիմել են ֆինանսների նախարարություն՝ եկամուտների ինքնաարգելափակման համար, ինչպես նաև օրենքի ուժով կամ ընտանիքի անդամների խնդրանքով՝ սև ցուցակում հայտնված անձանց համար։