Հասարակություն 15 Օգոստոսի, 2022 • Վրաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 40 աստիճան

Վրաստանում օդի բարձր ջերմաստիճանը՝ +34, +39 աստիճան, կպահպանվի մինչև օգոստոսի 19-ը: Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:

Տեղեկության համաձայն, օգոստոսի 15-ին` լեռնային շրջաններում օդի բարձր ջերմաստիճանին զուգընթաց, տեղ-տեղ սպասվում է ուժեղ քամի:

Գործակալության տվյալներով՝ օդի բարձր ջերմաստիճանը կարող է բարենպաստ պայմաններ ստեղծել անտառային հրդեհների առաջացման համար։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝