Քաղաքականություն 15 Օգոստոսի, 2022 • Վրաստանի ԱԳՆ-ն ցավակցել է Երևանին՝ «Սուրմալուում» տեղի ունեցած պայթյունի առթիվ

Վրաստանի արտգործնախարարությունը ցավակցել է պաշտոնական Երևանին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի առթիվ։

«Հայաստանի մայրաքաղաք Երևանում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկությունները ցնցող են։ Մեր ցավակցություններն ենք փոխանցում ողբերգության զոհերի ընտանիքներին և բարեկամներին։ Արագ ապաքինում ենք մաղթում բոլոր վիրավորներին, և այս դժվարին պահին մեր համերաշխությունն ենք հայտնում հայաստանցի մեր բարեկամներին», — նշված է Վրաստանի դիվանագիտական գերատեսչության Twitter-ի օգտահաշվում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝