Հասարակություն 15 Օգոստոսի, 2022 • Հրապարակվել են ավագ ուսուցչի քննությունների արդյունքները

Հրապարակվել են ուսուցչի որակավորման քննությունների արդյունքները՝ պատմություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն առարկաներից:

Իր արդյունքը պարզելու համար դիմորդը պետք է այցելի online.naec.ge կայք, համապատասխան դաշտում նշի քննության քարտի վրա նշված անձնական համարը և նույնականացման իննանիշ ծածկագիրը։

Անձնական էջում քննվողը հնարավորություն կունենա տեսնելու իր աշխատության պատճենը և կոնկրետ առարկայից ստացված նախնական միավորը:

Բողոքարկման հայտերի ընդունումը կսկսվի բոլոր առարկաների արդյունքների հրապարակումից հետո։

Վերատպման կանոն