Վրաստանում արդեն երեք ամիս առաջատարն է համարվում ռուսական «Զոլոտայա Կորոնա» դրամական փոխանցումների համակարգը։ Մինչ այս առաջատարը Ria-ն էր՝ զբաղեցնելով շուկայի 20-25%-ը, հայտնում է «Tbilisi_life» տելեգրամ-ալիքը՝ հղում անելով Ազգային բանկի վիճակագրությանը։
Ըստ այդ տվյալների՝ 2022 թվականի մարտին «Զոլոտայա Կորոնայի» մասնաբաժինը կազմել է ընդամենը 14,1%, իսկ ապրիլից՝ Ռուսաստանից փոխանցումների ծավալը ռեկորդային մակարդակի հասնելուց հետո, այս համակարգի մասնաբաժինը փոխանցումների ընդհանուր քանակում գերազանցել է 30%-ը, իսկ մայիսին այն նույնիսկ հասել է 41,2%-ի։
Դրամական փոխանցումները Վրաստանում՝ ըստ դրամավարկային համակարգերի, 2022 թվականի հունիսին.
- «Զոլոտայա Կորոնա»՝ 136,524 միլիոն դոլար (31,9%)
- Unistream՝ 111,439 միլիոն դոլար (26,1%)
- Ռիա՝ 48,711 մլն դոլար (11,4%)
- Western Union՝ 37,902 միլիոն դոլար (8,9%)
- Money Gram՝ 30,632 միլիոն դոլար (7,2%)
- Intel Express՝ 29,145 միլիոն դոլար (6,8%)
- «Կոնտակտ»՝ 23,053 մլն դոլար (5,4%)
- Rico Gram՝ 9,945 միլիոն դոլար (2,3%)
Նշենք, որ 2022 թվականի հունիսին Վրաստանը ստացել է 427,354 միլիոնի դրամական փոխանցումներ, այստեղից 54,16 տոկոսը փոխանցվել է Ռուսաստանից։