Հասարակություն 6 Օգոստոսի, 2022 • Վրաստանի ութ քաղաքներում օդի որակի մոնիտորինգի լրացուցիչ կայաններ կտեղադրվեն

Առաջիկայում Վրաստանի ութ քաղաքներում օդի որակի մոնիտորինգի լրացուցիչ կայաններ կտեղադրվեն։ Կայանների գնման տենդերը հայտարարել է Վրաստանի շրջակա միջավայրի գործակալությունը, գրում է Batumelebi թերթը։

Նոր կայանները կտեղադրվեն Թբիլիսիում, Ռուսթավիում, Թելավիում, Ախալցիխեում, Քութայիսիում, Զուգդիդիում, Բաթումիում և Մեստիայում։

Ըստ մրցութային փաստաթղթերի՝ դրանց ձեռքբերման և տեղադրման վրա կծախսվի մոտ 5,6 մլն լարի։

Վրաստանում օդի որակի մոնիտորինգի ցանցի ստեղծումը սկսվել է 2015թ.-ին: Ներկայումս ամբողջ երկրում կա ութ ավտոմատ կայան, այդ թվում՝ մեկ շարժական։

Դրանք չափում են մասնիկների, ազոտի օքսիդների, ծծմբի երկօքսիդի, օզոնի, ածխածնի երկօքսիդի, բենզոլի, նիկելի, մկնդեղի և այլ նյութերի պարունակությունն օդում։

Շրջակա միջավայրի գործակալությունն ունի իր պորտալը, որտեղ ինտերակտիվ քարտեզի միջոցով օգտատերերը կարող են իրական ժամանակում տեղեկանալ Վրաստանի տարբեր քաղաքներում օդի որակի մասին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝
40 խախտում՝ 12 ժամում

23 Օգոստոսի, 2026